Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Թանձրատերևուկ (Crassulla)

Թանձրատերևուկ (Crassulla)

Պատկանում է թանձրատերևազգիների( Crassullaceae) ընտանիքին: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է: Ունի շատ տեսակներ, որոնց թե ցողունը և թե տերևները հաստ են, մսոտ, ծաղկաբույլերը հուրանավոր կամ կիսահովանոցաձև, ծաղիկները` փոքր, սպիտակ կամ վարդագույն: Բազմանում են սերմերով, կտրոններով և տերևներով:

Սպիտակ կաթնագույն թանձրատերևուկը( Crassulla lactea) ծաղկող է, բարձրությունը հասնում է 30սմ-ի: Ծաղկաբույլերը հուրանավոր են, սպիտակ, բուրավետ ծաղիկներով: Սենյակային պայմաններում 14-15 աստիճան ջերմության դեպքում ծաղկում է ամբողջ ձմռանը`մինչև գարուն: Տերևները հակառակ ձվաձև են, սուր ծայրերով, հաստ են, մսալի, ներքևի մասով կպած են միմյանց, եզրերի վրա նկատվում են սպիտակ մանրիկ կետեր:

Crassula_lycopodioidesԳետնամամռաձև թանձրատերևուկը( Crassulla Lycopodioides Lam) աչքի է ընկնում ոչ բարձր, բարակ կանաչավուն ցողուններով, որոնք ծածկված են կղմիդրաձև, քառաշարք դասավորված, թեփուկանման տերևիկներով: Ծաղիկները փոքր են, սպիտակ-դեղնավուն: Թփիկը հատուկ ձև չունի, աճում է ինչպես պատահի:

Բոլուզիի թանձրատերևուկը( Crassulla Bolusii) նրբագեղ, փոքրիկ բույս է, որի ցողունների երկարությունը չի անցնում 10-15սմ-ից: Ծաղկում է նաև ձմռանը`սպիտակ, մանր ծաղիկներով: Ցողունիկները ծածկված են սպիտակ մազմզուկներով: Տերևները նշտարաձև են, հակադիր դասավորությամբ, բաց կանաչավուն են, ծածկված մուգ կանաչավուն բծերով, թարթիչանման մազմզուկներով: Բնակարաններում օգտագործվում է որպես կախվող բույս:

derevo111Թանձրատերևուկը լավ է աճում այնպիսի հողախառնուրդում, որը կազմված է 2 մաս այգու հողից, մեկ մաս տերևահողից, մեկ մաս հին, փտած գոմաղբից և մեկ մաս ավազից: Ամռանը պահանջվում է չափավոր, իսկ ձմռանը ավելի պակաս ոռոգում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ